ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Բաց երկնքի» շրջանակներում

«Բաց երկնքի» շրջանակներում
07.06.2013 | 11:52

Չնայած Հանրային խորհուրդը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, քննարկեց «Արմավիայի» խնդիրը և ընկերությանն առաջարկեց առողջացման առաջարկ ներկայացնել, ավիացիայի վարչության պետի համար, սակայն, դա «ասնավանի» չէ։ Կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը ասել է, որ թեև ընկերությունը Հանրային խորհրդի առաջարկով ներկայացրել է առողջացման առաջարկ` Հանրային խորհրդում քննարկվածը պարտադիր չէ քննարկել կառավարությունում։ Հարց ` այդ դեպքում ո՞ւմ աչքերին «թոզ» փչելու համար է ստեղծված նախագահին կից հիշյալ կառույցը։ Ինչևէ, Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրել է, որ մեկ ամիս հետո կհայտարարվի մրցույթ նոր ավիափոխադրող ունենալու համար։ Ըստ ավիացիայի վարչությանը մոտ կանգնած աղբյուրի, մրցույթին կմասնակցի երեք ընկերություն։ Հատկապես ովքե՞ր` աղբյուրը չի փոխանցում։ Սակայն նշում է, որ ավիացիայի վարչությունը մնում է անդրդվելի «բաց երկինք» քաղաքականության նկատմամբ։ Ի դեպ, Արտյոմ Մովսիսյանն իր խոսքում նշեց նաև, թե ԱՄՆ-ն այժմ առաջարկում է շատ հետաքրքիր ծրագիր «բաց երկնքի» շրջանակներում։ Թե ինչով է պայմանավորված ավիացիայի վարչության պետի «բաց երկնքի» նախասիրությունը, կարելի է միայն ենթադրել:
Ի դեպ, նկատենք, որ օտարերկրյա ընկերություններին թռիչքի թույլտվությունը ՀՀ-ի շուկայում տրվում է ավիացիայի վարչության պետի համաձայնությամբ։ Այս պահին հստակ է միայն այն, որ ապագա նոր ավիափոխադրողը մենաշնորհային դեր չի ունենա, որն ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը 2005-ից ժառանգել էր «Սիբիր» ընկերությունից։ Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» սնանկացումից հետո Հայաստանի ավիացիայի բաժնետոմսերը ձեռք բերեց ռուսական «Սիբիր» ընկերությունը։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ